Ստամբուլում հայ երիտասարդը ծեծի  է ենթարկվել մի խումբ ադրբեջանցիների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականն՝ ընդգծելով, որ ադրբեջանական ագրեսիայից անմասն չեն մնացել նաև Թուրքիայում ապրող և աշխատող հայերը։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ: Նշվում է, որ սկզբում խոսակցություն է գնացել ղարաբաղյան հակամարտության մասին, այնուհետև ադրբեջանցիներն անցել են հարձակման:

Սոցիալական ցանցում տարածվել է խմբակային ծեծի տեսագրությունը:

Դեպքի առնչությամբ  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը՝ դիմելով Ներքին գործերի նախարարությանը:

«Անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել Թուրքիայում ապրող հայերի վրա հարձակման ու սադրիչ գործողությունների դեմ: Այդ հարձակումների հետևում կանգնած մութ ձեռքերը պետք է բացահայտվեն»,-նշել է նա: 

12770