Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 4128-ով: Մահացել Է 79 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 532 հազար 171 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել Է 5611 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 468 հազար 917 հիվանդ, մահացել Է 7028-ը:

Մեկ օրում արվել Է 43 հազար 653 թեստ, այդ թվում 26 հազար 534-ը՝ հակագենի եւ 17 հազար 119-ը՝ ՊՇՌ-թեստ:

Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 9,46 տոկոս, վերջին 14 օրում՝ 10,77 տոկոս, վերջին յոթ օրում՝ 10,51 տոկոս:

Ընդամենը Վրաստանում պատվաստումներ Է ստացել 1 մլն 65 հազար 848 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 26 հազար 700 հոգի:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 129 քաղաքացի, ստացիոնարներում՝ 7357, քովիդ-հյուրանոցներում՝ 3348 մարդ:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

127