«Հյուսիսային հոսք-2»-ը վատ է անդրադարձել լեհ-գերմանական հարաբերություններին։ Երկկողմ հարաբերությունների ակնհայտ վատթարացման ֆոնին Վարշավան Բեռլինից ռազմական փոխհատուցում է պահանջում:

Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին հայտարարել է, որ Լեհաստանը Գերմանիայից շարունակում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հասցված վնասների համար փոխհատուցում ստանալը դիտարկել որպես բաց խնդիր։ Նա նշել է, որ իր երկիրը երբևէ փոխհատուցում չի ստացել Բեռլինից, և դեպքը անվանել է «չափազանց կարևոր երկկողմ հարաբերություններում»: Գերմանիայի կառավարությունը, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ վճարումներ կատարել Լեհաստանին։

Փոխհատուցման թեման կրկին օրակարգ է վերադարձել՝  կապված ռուսական գազատարի հետ։ Լեհ փորձագետների կարծիքով, Գերմանիան շարունակում է իր վարած քաղաքականությամբ վնաս հասցնել  Լեհաստանին, քանի որ զոհաբերում է Կենտրոնական Եվրոպայում գտնվող իր գործընկերներին՝ հանուն Մոսկվայի հետ շահավետ հարաբերությունների, որի արդյունքը «Հյուսիսային հոսք-2»-ն է։

 

242