ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շարունակում են ուժեղացված ծառայությունը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

Հանրային տրանսպորտում իրականացվող ստուգումներին այսօր հետևել է «Լուրեր»-ի նկարահանող խումբը:  

«Վերջին 20 օրվա ընթացքում մոտ 1300 մշտադիտարկում է իրականացվել: Հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 127 արձանագրություն: Արձանագրությունների գերակշիռ մեծամասնությունը կազմում է ուղևորների՝ դիմակ չդնելու հանգամանքը, բայց վերջին շրջանում ավելացել են նաև միկրոավտոբուսներում կանգնած ուղևորների տեղափոխումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրանսպորտն առհասարակ կորոնավիրուսի վարակման տեսանկյունից բավականին ռիսկային ոլորտ է, մեր ուղևորները, ինչպես նաև հանրային տրանսպորտի վարորդը համարվում են խոցելի խավ: Մենք բնականաբար խիստ վերահսկողական գործառույթ պետք է իրականացնենք հանրային տրանսպորտի առումով»,- ասաց ՔՏՀԱ տրանսպորտի անվտանգության բաժնի պետ Արթուր Արաբաչյանը:

1lurer.am

1080