«Ես որոշեցի, որ պետք է կռվել սովորել». Պուտինը պատմել է՝ ինչպես է կոտրվել իր քիթը . Sputnik Armenia
«Երրորդ կամ չորրորդ պարապմունքներին քիթս կոտրվեց... Ես ոչ մի բժշկի էլ չգնացի: Բայց անհնար էր քթիս դիպչել, նույնիսկ մատով», - ասել է Պուտինը օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպմանը։ Հանդիպման կադրերը ցուցադրվել են «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ:
Ինչպես պարզվեց ավելի ուշ, պատանի Պուտինի քիթը կոտրվել էր։
«Քիթս երբ վերականգնվեց, ես որոշեցի, որ պետք է սովորեմ կռվել»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Նշենք, որ Պուտինը ձյուդոյի և սամբոյի սպորտի վարպետ է: 2006 -ին նա դարձավ ձյուդոյի եվրոպական միության պատվավոր նախագահ, 2010-ին Յոնգինի համալսարանից ստացավ «Ձյուդոյի դոկտոր» պատվավոր դիպլոմ: ՌԴ ղեկավարը նաև կարատեի սև գոտի ունի:
13 Սեպտեմբեր, 2021 01:45
1123
Կրեմլը՝ Պուտինի՝ Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ հնարավոր բանակցությունների մասին․ Bloomberg
27 Հոկտեմբեր, 2026 13:29
Պուտինի օրակարգում Թրամփի հետ զրույց նախատեսված չէ․ Պեսկով
22 Հոկտեմբեր, 2026 14:35
Ո՞վ կարող է Եվրոպայի անունից բանակցել Պուտինի հետ․ կան տարբերակներ․ Politico
22 Հոկտեմբեր, 2026 12:51