Սեպտեմբերի 26-ին՝ մոլդովական Չորեսկու գյուղում, կայացավ ընկերական երկրորդ հանդիպումը ֆուտզալի Մոլդովայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Մեր թիմը հաղթեց 5:2 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Ռաֆիկ Մելիքյանը, Համլետ Մանուկյանը, Արթուր Պատատյանը, Ժոաո Գիլերմե Կարվալյոն, ինքնագոլի հեղինակ դարձավ Լեոնիդ Պոդլեսնովը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1. Էմին Ղարաբեքյանս 4. Ռոդրիգինյո 8. Ժոաո Գիլերմե Կարվալյո 10. Սարո Գալստյան (ա) 11. Գարեգին Մաշումյան Պահեստայիններ՝ 16. Արտյոմ Զաքարյան 2. Հակոբ Ուզունյան 3. Համլետ Մանուկյան 5. Գեղամ Թումբարյան 6. Արամ Սարգսյան 9. Ռաֆիկ Մելիքյան 14. Արսեն Սարգսյան 18. Արթուր Պատատյան 19. Միհրա Դերմենջյան Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի նկատմամբ հաղթանակը նվիրում է 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

391