Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի թիվս այլ հարցերի, Ջո Բայդենի հետ կքննարկի Ղարաբաղի շուրջ ծավալվող իրավիճակը։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտնել է Էրդողանի մամուլի քարտուղար և խորհրդական Իբրահիմ Քալընը:

Նշելով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև «լայն կապերի» առկայությունը՝ թուրքական վարչակազմի ներկայացուցիչը նշել է այն հիմնական խնդիրները, որոնք նախատեսում են G-20-ի շրջանակներում քննարկել երկու երկրների նախագահաները։

«Հոկտեմբերի 30-31-ը Հռոմում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովում կքննարկվեն քաղաքական, տնտեսական, էներգետիկ, առևտրային, պաշտպանական արդյունաբերության, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտները: Խոսվելու է նաև Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի, Կովկասյան տարածաշրջանի, Ղարաբաղի, ինչպես նաև Լիբիայի, Միջերկրական ծովի և այլ գլոբալ խնդիրների մասին»,- ասել է Իբրահիմ Քալընը:

 

256