ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Հարավային Կովկասի երկրներ: Այս մասին ինքը  գրել է Twitter- ի իր միկրոբլոգում:

«Ես անհամբերությամբ սպասում եմ Հարավային Կովկաս ուղևորությանը, որտեղ կայցելեմ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, իմ նոր` Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ -ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում, որպեսզի ամրապնդեմ ՆԱՏՕ -ի ներգրավվածությունը Կովկասում», - գրել է նա:

Այցի ժամկետներն առայժմ չեն նշվում:

Հիշեցնենք, որ Կոլոմինան փոխարինել է Ջեյմս Ապատուրային, ով Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ -ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում աշխատել է ավելի քան տաս տարի:

armeniasputnik.am

486