«Չենք կարող թույլ տալ մահվան այսպիսի մեծ թվեր մի հիվանդությունից, որը հնարավոր է կանխարգելել ու կա այդ միջոցը

Մոդեռնան հաստատված է 12+ տարեկանների համար, կոչ եմ անում նախարարությանը՝ թույլ տալ, որ այդ խումբը նույնպես պատվաստվի, ես աղջկաս էլ կպատվաստեմ

 ԱՄՆ 14 նահանգների 250 հիվանդանոցներում արված հետազոտություններով՝ պատվաստված բնակչությունը մոտ 12 անգամ ավելի քիչ է հոսպիտալացվում քան չպատվաստվածները

 Հաճախ ասում են՝ ծան հիվանդություն ունենք, ինչու՞ պատվաստվենք, բայց բանավեճը պետք է հակառակը լինի՝ քանի որ դուք ծանր հիվանդություն ունեք, ապա ձեզ պետք է պատվաստվել

Հարգելի բուժաշխատողներ, ինքներդ տեսնում եք, որ հոսպիտալացվածներից ծանր ընթացք են ունենում հիմնականում ծանր հիվանդություն ունեցողները՝ շաքարային դիաբետ, սրտային անբավարարություն, գերքաշություն, քաղցկեղ, բարձր ճնշում և այլ քրոնիկ հիվանդություն։ Պարտավոր ենք նրանց կյանքը փրկելու ու ծանր ընթացքը կանխելու համար հենց իրենց պատվաստել, ոչ թե հակառակն ասել

 Դժբախտաբար պատվաստումների հակաքարոզով զբաղվող բժիշկներին օրենսդրությունը թույլ չի տալիս զրկել գործունեության իրավունքից, հուսով եմ կգանք դրան ու պետք է գանք , դա կառավարության ծրագրում կա

Հատվածներ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Arsen Torosyanի ֆեյսբուքյան ասուլիսում ասված խոսքից

Հաղորդման հղումները

YouTube  https://bit.ly/3B8Q7Wl

FB  FULL https://bit.ly/2ZkpsJk

FB  Short https://bit.ly/2ZoiqDf

Web  https://bit.ly/3Gdqszt։»

 Գրառումը Նարինե Ղալեչյանի ֆեյսբուքյան էջից։

2991