
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22։08-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։33-ին, մարվել՝ 22։42-ին։
Այրվել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բախվել է նաև ճամփեզրի հաստաբուն ծառին:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները և մանրամասները՝ սկզբանղբյուր կայքում: