Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Նիցայի» հետ։

Չորեքշաբթի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։

Խաղի մեկնարկից առաջ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած փարիզցիների հարձակվող Լիոնել Մեսսին երկրպագուներին ցույց է տվել իր յոթերորդ «Ոսկե գնդակը»՝ France Football-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակը, որը նա նվաճել է երկուշաբթի օրը։ Շնորհանդեսում էր նաև ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման, որը երկրպագուներին ցույց է տվել Լև Յաշինի անվան տարվա լավագույն դարպասապահի մրցանակը։

 

ՊՍԺ-ն ունի 41 միավոր և շարունակում է գլխավորել Լիգա 1-ի աղյուսակը: Նիցան 27 միավորով չորրորդ տեղում է:

544