Ուկրաինան հավատարիմ է Դոնբասի խնդրի խաղաղ լուծմանը և չի նախատեսում հարձակողական գործողություններ իրականացնել տարածաշրջանում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան՝ Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից առաջ։

«Մենք մտադիր չենք հարձակողական գործողություններ իրականացնել Դոնբասում: Ուկրաինան հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- մեջբերում է նրա խոսքերը ուկրաինական European Pravda-ն։

416