ԵԱՀԿ–ի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախարարները, որպես համանախագահ երկրներ, հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Անշուշտ, մենք կցանկանայինք տեսնել այս նստաշրջանի ավելի հագեցած արդյունքները, այդ թվում նաև քաղաքական հռչակագիրը։ Այն 10 տարի է՝ չի հաջողվում ընդունել, որովհետև բոլորը եվրոպական ընդհանուր խնդիրների վրա անվտանգության ամրությունները կենտրոնացնելու փոխարեն, փորձում են հռչակագիրը «հագեցնել» իրենց մանր հարցերով»,– նշել է Լավրովը։

Հայտարարությունում, ի թիվս այլ հարցերի, նշվել է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի կարևորությունը։

1081