Մի՛ հավաքեք ճամպրուկները․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը չի պատրաստվում «վտարել» արևմտյան դիվանագետներին՝ ի պատասխան պատժամիջոցների։
«Մենք արդեն նկատել ենք, որ անցել է պատժամիջոցների մեկ օրը, որոշ դեսպանատներ արդեն հավաքում են ճամպրուկները՝ հայտարարելով, որ նախագահը որոշում կկայացնի, վաղը նրանց դուրս կշպրտեն»,- նշել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն հավելել է, որ արևմտյան դիվանագետներից և ոչ մեկին «դուրս չեն վռնդի»։ «Մենք ոչ ոքի դուրս չենք վռնդելու: Մենք դա կանենք քաղաքակիրթ ձևով` միջազգային իրավունքի համաձայն: Հետևաբար, լսե՛ք ինձ, ճամպրուկներ հավաքողներ. հանգստացեք, հետ դրեք ձեր ճամպրուկները», - ասել է Բելառուսի ղեկավարը:
Հայտարարությունները Լուկաշենկոն արել է այն բանից հետո, երբ Եվրամիությունը հայտնել է երկրի դեմ պատժամիջոցների մասին։
03 Դեկտեմբեր, 2021 18:53
886
Լուկաշենկոն հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդների կարգավիճակը «շրիշակից ցածր է»
15 Սեպտեմբեր, 2025 12:22
«Միսս Բելառուս-2025»-ի եզրափակչի մասնակիցները պոդիում են դուրս եկել Լուկաշենկոյի մեջբերումներով հանդերձներով․ լուսանկարներ
13 Սեպտեմբեր, 2025 11:50
Ես «սարսափելի շատ» եմ սիրում կարտոֆիլ․ Լուկաշենկո
12 Սեպտեմբեր, 2025 14:22