Հանքային ջուրը, կախված իր բաղադրությունից, կարող է բազմակողմանի օգուտներ բերել օրգանիզմին, «ՌԻԱ Նովոստի»-ին է հայտնել սննդաբան Ալյոնա Ստեպանովան։
«Կախված քիմիական բաղադրությունից՝ հանքային ջրերը բաժանվում են սեղանի ջրի (պարունակում են նվազագույն աղեր՝ մինչև 1 գրամ), բժշկական սեղանի ջրի (ջրում աղերի կոնցենտրացիան տատանվում է 1-10 գրամի սահմաններում) և բուժիչ (աղերի կոնցենտրացիան ավելի քան 10 գ/լ)։
Գրեթե բոլորը կարող են խմել սեղանի հանքային ջուր։ Իսկ բժշկականները նախատեսված են միայն բժշկական և կանխարգելիչ նպատակների համար»,- ասել է Ստեպանովան։
Մասնագետը հանքային ջրերը բաժանել է մի քանի կատեգորիաների․
- քլորիդ (նյութափոխանակության խթանիչ, օգնություն ստամոքս-աղիքային խանգարումների համար)
- հիդրոկարբոնատ (նվազեցնում է ստամոքսահյութի թթվայնությունը երիկամների քարերի առկայության դեպքում)
- սուլֆատ (օգնում է ինչպես շաքարախտին, այնպես էլ գիրությանը)
- խառը (օրինակ՝ հիդրոկարբոնատ-սուլֆատ հանքային ջրերը օգտակար են գաստրիտի և ստամոքսի խոցի դեպքում)։
«Հանքային ջուրը պարունակում է նաև միկրոտարրեր (այն կարող է լինել կալիում, մագնեզիում, յոդ, բրոմ, սիլիցիում, նատրիում)։
Մագնեզիումի սուլֆատային ջրերն արդյունավետ են փորկապության, լեղուղիների հիվանդության և աթերոսկլերոզի դեպքում»,- եզրափակել է Ստեպանովան։