Ֆուտբոլի Իտալիայի առաջնության չորս հանդիպում հետաձգվել է տեղական իշխանությունների խնդրանքով ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսով վարակվելու բազմաթիվ դեպքերի պատճառով, հայտնում է Sky Sports Italia-ն։

Խոսքը 20-րդ տուրի՝ «Բոլոնյա» - «Ինտեր», «Ատլաանտա» - «Տորինո», «Ֆիորենտինա» - «Ուդինեզե» և «Սալերնիտանա» - «Վենետիկ» խաղերի մասին է, որոնք պետք է կայանային հինգշաբթի օրը՝ հունվարի 6-ին։

«Ուդինեզեի» մամուլի ծառայությունը հայտարարել է հունվարի 5-ից 9-ը ամբողջ թիմի կարանտինը՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Բացի «Ֆիորենտինայի» հետ հանդիպումից, թիմը նաև խնդրում է հետաձգել հունվարի 9-ին նախատեսված «Ատալանտայի» հետ խաղը։

Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 19 տուրից հետո գլխավորում է «Ինտերը» (46 միավոր), որին հաջորդում են «Միլանը» (42) և «Նապոլին» (39):

830