Սու-30 է կործանվել
Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզում վթարի է ենթարկվել Սու-30 կործանիչ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Անձնակազմը բարեհաջող կատապուլտվել է, վայրէջքից հետո օդաչուները կապի են դուրս եկել։ Նրանց տարհանել են օդանավակայան:
«Ինքնաթիռն ընկել է անտառածածկ տարածքում. ավերածություններ չկան։ Պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար վթարի վայր հանձնաժողով է ուղարկվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Կործանված օդանավը պլանային ուսումնավարժական թռիչք էր կատարում:
Սու-30-ը չորրորդ սերնդի կրկնակի բազմանպատակային կործանիչ է, որը նախատեսված է օրվա ցանկացած ժամանակ տարբեր եղանակային պայմաններում թիրախների ոչնչացման համար:
23 Սեպտեմբեր, 2020 00:21
484
Ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում կատարվում է հետիոտնային անցումների գծանշում
28 Օգոստոս, 2026 19:40
Վարչապետը հանդիպել է ՀՀ ԱԳՆ ղեկավար անձնակազմի և արտերկրում ՀՀ դեսպանների տարեկան աշխատաժողովի մասնակիցների հետ
28 Օգոստոս, 2026 19:38
Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը. քաղաքապետ․ տեսանյութ
28 Օգոստոս, 2026 19:34