Հարգանքի տուրք՝ Հայոց բանակի երախտավորների հիշատակին։

ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առիթով այսօր առավոտյան ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, մարզպետարանի և համայնքապետարանների ներկայացուցիչներ ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել մարզկենտրոն Աշտարակի Կոմիտասի անվան պուրակի հուշարձանին, ապա այցելել Եղբայրական գերեզմանատուն, գլուխ խոնարհել հերոսների շիրիմների առաջ։

Բանակի տոնը առաջին հերթին հայոց բանակի երախտավորների՝ հայրենիքի համար նահատակված քաջերի տոնն է, և հոգևոր այրերի մասնակցությամբ ներկաները խնկարկել են արցախյան պատերազմներում զոհված տղաների հիշատակը և աղոթք հնչեցրել առ Աստված։

Թող հայրենի սահմանն անառիկ լինի․․․

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

744