Սեպտեմբերի 24-ի ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 32,097,341 է, որից 981,967-ը մահացել է, 23,680,153-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,435,221 է, որից 62,368 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Ինչպես փոխանցում է 24News.am լրատվականը, վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ը: Երկրում կա 7,139,553 վարակման դեպք, որից 206,593-ը մահացել է, 4,398,907-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,534,053 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 5,732,518 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 4,627,780 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,122,241 վարակակիր:

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում:

834