Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանն այսուհետ հանդես կգա այլ ակումբում:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխել է ակումբային գրանցումը և մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա Բելգիայի չեմպիոն «Բրյուգեի» կազմում:

Մինչ այս Ադամյանը հանդես էր գալիս գերմանական «Հոֆենհայմ» ակումբում:

Սարգիս Ադամյանը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է ընդամենը 13 հանդիպում, ընդ որում նա հիմնականում փոխարինման է մտել խաղերի վերջին րոպեներին: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:

 

640