Ռուսաստանի ներկայացուցիչները Գոմելում հանդիպման վերաբերյալ Ուկրաինայի պատասխանին կսպասեն մինչև ժամը 15:00-ն, ասել է պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ ռուսաստանցի բանակցողների՝ Բելառուս ժամանելու մասին։ Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Կիևի ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը այս երկրում կայանալիք հանդիպմանը։ Միաժամանակ, ինչպես նշել են Կրեմլում, հենց ուկրաինական կողմն է ընտրել Գոմելը որպես բանակցությունների հարթակ։

1437