«Մենք առանձնակի մտահոգությամբ ենք հետևում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության աճին, որը խաղաղ բնակչության շրջանում զոհերի է հանգեցրել: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների սեղանին»,- ասված է  սեպտեմբերի 27-ին Հունաստանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝  Հունաստանը խիստ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության սրմանը և հակամարտության կողմերին զսպվածության կոչ անում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: 

99