Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը կազմակերպում է գիտաժողով` նվիրված գրողի 145-ամյակին։ Այն կկայանա մարտի 25-ին, ժամը` 12։00-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Գիտական զեկուցումներով հանդես կգան հանրապետության անվանի գիտնականներ, մշակույթի գործիչներ, կներկայացվի դասականի բեղմնավոր վաստակը՝ գրականության, թատրոնի, կինոյի, հասարակական-քաղաքական ոլորտներում: Մարտի 30-ին, ժամը՝ 14:00-ին, կկազմակերպվի երթ՝ դեպի Երևանի քաղաքային պանթեոն: Հարգանքի տուրք կմատուցվի Դերենիկ Դեմիրճյանին: Կլինեն դեմիրճյանասերների և դեմիրճյանագետների ելույթներ, հանրությանը կներկայացվի Դեմիրճյանի համերկրացի Տաճատ Վարդապետյանի նախաձեռնությամբ բարեկարգված նոր շիրմաքարը: Այն վերակագնվել է՝ ըստ քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի մտահղացման. պահպանված նախկին պատվանդանի վրա տեղադրվել է նրա արած գլխաքանդակը:

365