
Կրեմլի խոսնակ Դմիտի Պեսկովն իր հարցազրույցում անդրադարձել է Ուրգանտին, որը մարտի սկզբին հայտարարել էր արձակուրդ մեկնելու մասին։ Այս ֆոնին լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ նա իբր Իսրայելում է։ Պեսկովը, խոսելով նրա մասին, շեշտել է, որ «Ուրգանտը մեծ հայրենասեր է, և կարիք չկա մարդկանց զրպարտել և նրան դասակարգել որպես «հինգերորդ շարասյուն»։
Խոսնակի այս խոսքերին է անդրադարձել Չեչնիայի զեկավար Ռամզան Կադիրովը՝ խոստովանելով, որ զարմացած է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունից։ «Ես չգիտեի, բայց պարզվում է, որ երկրի հայրենասեր դառնալու համար պետք է քննադատել Ռուսաստանի գործողությունները, գնալ արտերկիր և բարձր ու խղճուկ կերպով աղմուկ բարձրացնել սեփական անձի շուրջ, իսկ հետո, երբ առճակատման քաղաքական աստիճանն իջնի, հետ վերադառնաս՝ կարծես ոչինչ էլ չի եղել։
Նա հայտարարել է․ «Չէ՞ որ այդքան հեշտ է հայրենասեր լինելը։ Քեզ համար չէ համազգեստով վազվզել աղյուսակույտերի և բետոնե պատերի վրայով և մի քանի օր նստել սառը խրամատում։ Ըստ երևույթին, մենք չնկատեցինք, թե ինչպես է վերագնահատվում «հայրենասիրություն» հասկացությունը»,- գրել է Չեչնիայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։
Նա նաև անդրադարձել է այն փաստին, որ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել իր գեներալ-լեյտենանտի կոչում ստանալու փաստը։ «Իրականում ես զարմացա, երբ Պեսկովը չմեկնաբանեց ինձ գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելը, իբր հրամանագիրը չտեսած լինելու պատճառով։ Մենք այստեղ ենք բոլոր ուժայիններով և կամավորներով, որոնք գիշեր-ցերեկ հատուկ գործողություն են իրականացնում։ Կարելի էր ինչ-որ կերպ ուրախանալ կամ ինչ-որ կերպ ավելի նուրբ մեկնաբանել, և ոչ թե՝ «Ես չեմ տեսել հրամանագիրը»: Մյուս կողմից, վախկոտը, որն իբր արձակուրդում անկայունության պահին փախել է, իսկ քաղաքական բեմում հանգստության պահին վերադարձել» իբր արձակուրդից, իսկական հայրենասեր է։