Ռուս հայտնի ռեփեր Բաստան կարող է դառնալ «Երեկոյան Ուրգանտ» շոուի նոր հաղորդավարը։ Այս մասին նա հայտնել է  YouTube-ի MC TAXI շոուի վերջին դրվագում։

«Հիմա փորձում եմ «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման հաղորդավարի դերը, տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կստացվի»,- նշել է ռեփերը։ Զարգացնելով թեման՝ նա ավելացրել է, որ մի քանի երաժիշտների կվերցնի որպես օգնական, սակայն կատարողը չգիտի, թե ինչ անել Իվանի համահաղորդավարների հետ։ Վերջում Բաստան հավելել է, որ հումորի մեծ գիտակ է, բայց ոչ բոլորն են հասկանում իր թռիչքը։

Հիշեցնենք, որ «Երեկոյան Ուրգանտ» հաղորդումը դադարել է եթերը փետրվարի վերջից։ Առաջին ալիքի մամուլի ծառայության պաշտոնական վարկածի համաձայն՝ հաղորդումը եթեր չի հեռարձակվում հասարակական-քաղաքական իրավիճակի պատճառով։ Համացանցում արդեն մի քանի անգամ հայտնվել է շոուի փակման մասին տեղեկությունը, սակայն այդ լուրերը որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։

 

901