Ֆրանսիայի նախագահի թեկնածու, աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հրաժարվել է ուկրաինական իրադարձությունները ցեղասպանություն որակել։  Նա այս մասին ասել է France 2 հեռուստաալիքին։

«Ցեղասպանությունը իրավաբանորեն չափազանց հստակ սահմանում է, որը չի համապատասխանում ներկայումս հայտնի փաստերին»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, կարելի է ցեղասպանություն անվանել։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ էր արել ավելի «զգույշ ընտրել տերմինները»՝ նկարագրելու այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, քանի որ խոսքը եղբայրական ժողովուրդների մասին է։

Չնայած այս ամենին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի գործողություններն Ուկրաինայի դեմ համարում է ցեղասպանություն։ Այնուհետեւ նմանատիպ դիրքորոշում է հայտնել Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը։

964