Իսպանիան ՆԱՏՕ-ի առջեւ պարտավորություն կստանձնի կրկնապատկել իր պաշտպանական ծախսերը, որպեսզի դրանք հասցնի երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսին ոչ ուշ, քան 2030 թվականը: Այս մասին հայտնել է «El Pais» պարբերականը։

Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսն ավելի վաղ խոստացել էր, որ երկիրը կհասնի այդ նպատակին, սակայն չի հստակեցրել, թե երբ դա կարող է տեղի ունենալ: Հրատարակության վարկածով՝ հունիսին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Իսպանիայի իշխանություններն այդ մասին պաշտոնապես կհայտարարեն:

Կառավարության հաշվարկների համաձայն՝ նշված նպատակը կիրականանա 2030 թվականից ոչ ուշ, թեեւ կարող է ավելի շուտ տեղի ունենալ՝ 2028 կամ 2029 թվականներին՝ կախված ՀՆԱ-ի դինամիկայից:

Անցյալ տարի Իսպանիայի պաշտպանական ծախսերը կազմել է €12,2 մլրդ, այսինքն՝ մի փոքր ավելի, քան ՀՆԱ-ի 1%-ը։

2014 թվականին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պահանջով դաշինքի երկրները պարտավորվել են մինչեւ 2024 թվականը իրենց ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2 տոկոսին, սակայն 2021 թվականին այդ նշագծին հասել են դաշինքի 30-ից միայն 10 պետություններ:

209