Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանիների և երիտասարդների բազմակի չեմպիոն, 2019 թ․-ի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, 2020 թ․-ի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը կամավորագրվել ու մեկնել է Արցախ՝ հայրենիքը պաշտպանելու:

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը, Հարությունյանի հայրը, որն ազատամարտիկ է, օրեր առաջ մեկել էր Արցախ: Ինքը՝ ըմբիշը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 2016-ի ապրիլի 3-ին ստեղծված կամավորականների «Հայդուկ» ջոկատը իր հրամանատարներ Կարեն Հարությունյանի, Կարեն Ռաշոյանի, Սայադ Հայրապետյանի և 350 կամավորականների հետ միասին սպասում են առաջնագիծ մեկնելու հրամանի։

 

Ավելի վաղ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը հայտնել էր, որ կամավորագրվել և Արցախ է մեկնել նաև Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն, այժմ արդեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամ Գեղամ Թորգոմյանը։

710