Տավուշի մարզպետարանում հյուրընկալվել էին «Հ․ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանը, հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նարինե Մելիքյանը, ամերիկյան գրասենյակի տնօրեն Լինդա Յեփոյանը և հիմնադրամի ճարտարագետ Հայկ Պետրոսյանը:

Հանդիպանը մասնակցել է նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Քննարկվել են հիմնադրամի կողմից Տավուշում կատարված ներդրումների հետ կապված ընթացիկ հարցեր, ինչպես նաև Իջևան համայնքի Լուսաձոր և Աչաջուր բնակավայրերում նախատեսվող ներդրումային ծրագրերը:

1229