Aliq.ge-ն հայտնում է, որ հունիսի 15-ին այցելուների համար բացվեց Ծալկայի կիրճի (Դաշբաշի կիրճ) ապակե կամուրջը, որը, ինչպես նշվում է, եզակի էկոտուրիստական ​​տարածք է:

Ամենակարևոր հարցերից մեկը ֆինանսական կողմն է, թե որքա՞ն արժե «Ադամանդե կամրջով» քայլելը։

Մինչև 3 տարեկան այցելուների համար կամրջով անցնելն անվճար է։ 3-12 տարեկան Վրաստանի քաղաքացիների համար մուտքավճարը 19 լարի է, իսկ նույն տարիքի օտարերկրյա այցելուի համար՝ 34 լարի։

12 տարեկանից բարձր Վրաստանի քաղաքացիների համար՝ արժե 29 լարի, օտարերկրացիների համար՝ 49 լարի։

6345