Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունը կարող է հրահրել քրդերի մոտ պետականություն ձեռք բերելու ցանկությունը և ունենալ հեռուն գնացող հետևանքներ։ Այս մասին  ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը։
«Մենք մեր թուրք գործընկերներին ասացինք, որ դա կարող է հանգեցնել քրդերի միջև անջատողական տրամադրությունների աճին և խթանել նրանց պետականություն ձեռք բերելուն, ինչը չի բխում ո՛չ Սիրիայի, ո՛չ Թուրքիայի, ո՛չ Իրանի, ո՛չ Իրաքի շահերից», - ասել է նա։

«Նուր-Սուլթանում Աստանայի ձևաչափով բանակցություններում ռուսական պատվիրակությունն ամեն ինչ արեց՝ փորձելով թուրքականին համոզել այս քայլի հակաարդյունավետության մեջ, որը կարող է ունենալ «հեռահար բացասական հետևանքներ», - ասել է Լավրենտևը։
Նա հավելել է, որ Մոսկվան փորձում է քրդերին համոզել փոխզիջման գնալ Դամասկոսի հետ ու միավորվել, ինչը կկանխի Սիրիայում իրավիճակի բացասական զարգացումը։ Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիան անհնար է համարում սիրիացի քրդերի հետ բանակցությունները, ուստի չի մասնակցում նրանց հետ երկխոսությանը։

620