2022 թվականի մայիսին Բրիտանիայում տարեկան գնաճը հասել է 9,1 տոկոսի՝ գերազանցելով 40 տարի առաջվա ռեկորդը։ Այս մասին են վկայում երկրի ազգային վիճակագրության գրասենյակի (Office for National Statistics) տվյալները։

Ըստ այս տվյալների՝ մայիսին սպառողական գներն աճել են 0,7%-ով։ Ընդ որում, մեկ ամիս առաջ այս ցուցանիշն աճել է 2,5%-ով։

Ի դեպ, գնաճի ներկայիս ցուցանիշը համընկնում է DailyFX պորտալի կողմից հարցված վերլուծաբանների կանխատեսումների հետ։

Հունիսի կեսերին Guardian թերթը գրել էր, որ այս ամառ Մեծ Բրիտանիայում պարենային ապրանքների գները կարող են աճել ռեկորդային 15%-ով՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների և Brexit-ի ֆոնին: Ըստ թերթի՝ գնաճն ամենաշատը կազդի մսի, հացահատիկի, բանջարեղենի և մրգերի վրա։ Միևնույն ժամանակ, հավի, խոզի միսը և հացաբուլկեղենը ամենաարագն են թանկանում։

779