Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշնակվել Հակոբ Բալայանը: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է Բալայանը, նշելով՝ պաշտոնական նշանակումը եղել է հունիսի 27-ին:

Հակոբ Բալայանից առաջ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն էր Արամ Աբրահամյանը:

Բալայանը՝ հեղափոխությունից հետո, 2018 թվականի հոկտեմբերի 27-ին, նշանակվել էր Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: 2021 թվականի սեպտեմբեի 1-ից էլ նույն վարչական շրջանում ղեկավարի պաշտոնակատար էր: Նորանշանակ թաղապետի խոսքով՝ ինչպես մինչ այս է ամեն ինչ արել ի բարօրություն Էրեբունի վարչական շրջանի, այդպես էլ՝ հիմա է շարունակելու: «Անթերի մարդ չկա, իհարկե՝ բացթողումներ էլ են լինում, բայց ամեն ինչ անում ենք, որ լավ լինի: Նոր ծրագրեր ենք մշակում, որոնց մասին առաջիկայում կիմանաք: Ես ինքս այս վարչական շրջանից եմ, այն  ինձ անչափ հոգեհարազ է, ամեն ինչ անելու ենք, որ Էրեբունին բերենք մի փոքր ավելի գեղեցիկ տեսքի»,-նկատեց նա:

1023