Այսօր՝ հուլիսի 5-ին, իրավապահները Կոտայքի մարզում հայտնաբերել են «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակուն և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Միջնորդություն է ներկայացվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայր, որպեսզի դատարանը խուզարկության թույտվություն տա՝ ոստիկանների և քննիչների կողմից Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի ավտոտնակում կասկածելի «Ռենջ Ռովեր»-ը  հայտնաբերելու  համար:

Դատարանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստն անելուց հետո, խորհրդակցական սենյակից վերադարձել և որոշել է  բավարարել միջնորդությունը: Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները  ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետների հետ նշված ավտոտնակում հայտնաբերել են «Ռենջ Ռովեր»-ը, որը ընթերականների ներկայությամբ քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ավտոքարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ըստ աղբյուրի, ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ,  որ նշված ավտոմեքենայի վրա կրակոցներն արձակվել են երեկ՝ հուլիսի 4-ին, Գագարին ավանի սկզբնամասում:

Փաստի թռիվ հարուցվել է քրեական վարույթ՝ հրազենի գործադրմամբ կատարված խուլիգանություն և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:

2157