Արտաշավանի գոմերից մեկի տանիքում ապօրինի պահվող «Կալաշնիկով» է հայտնաբերվել

Հունիսի 20-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն ապօրինի պահվող ինքնաձիգ են հայտնաբերել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ Արտաշավան գյուղի բնակիչներից մեկը տարիներ առաջ ապօրինի կերպով ինքնաձիգ է ձեռք բերել, որը պահվում է գոմի տանիքում։ Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հարուցվել է քրեական գործ:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նշված տանը և օժանդակ շինություններում: Գոմի տանիքում հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ:
Հայտնաբերվածն առգրավվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
23 Հունիս, 2022 00:42
889
Հրդեհ է բռնկվել Լճաշենի անասնագոմերից մեկում
26 Փետրվար, 2025 20:54
Անասնագոմում հրդեհ է բռնկվել
09 Նոյեմբեր, 2024 14:36
Ես ուզում եմ մեր աշխատանքային խմբերին տեսնել հեռավոր սարերում աշխատելիս․ վարչապետ (տեսանյութ)
11 Օգոստոս, 2023 17:02
Հայտնաբերվել են «Ռենջ Ռովեր»՝ կրակոցի բազմաթիվ հետքերով և «Կալաշնիկով»-ից կրակված 26 պարկուճ
06 Հուլիս, 2022 03:17