Արարատի մարզում բախվել են Mercedes G-500-ը, BMW-ն ու ՎԱԶ-21103-110-ը. 3 վիրավորներից մեկը երեխա է
Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20:00-ի սահմաններում, Դիմիտրով գյուղի՝ Արտաշատյան խճուղում, բախվել են Mercedes G-500, BMW և ՎԱԶ-21103-110 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 2-ամյա տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
«Արտաշատ» բժշկական կենտրոնից երեխային տեղափոխել են Երևանի «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
08 Օգոստոս, 2022 03:29
1698
Ավտովթար՝ Լոռու մարզում․ կա զոհ և 3 վիրավոր
10 Հոկտեմբեր, 2026 19:52
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. հարվածից հետո մեքենաներից մեկը բախվել է բնակչի տան պատին. կա տուժած
05 Հոկտեմբեր, 2026 16:10
Այնթապում «Mercedes Vito»-ի և անչափահաս աղջկա վարած մոպեդի բախման հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է
04 Հոկտեմբեր, 2026 12:17