Ժամը 15:00-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Ժամը 15:00 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից:
«Հարգելի՛ քաղաքացիներ, ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։
Ժամը 15:00 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
16 Օգոստոս, 2022 19:10
502