Հայաստանում  տարվա եղանակների փոփոխությունը կարելի է կանխազգալ ընդդիմության ակտիվանալուց և պասիվանալուց։ Գարնան ցրտերի  ավարտվելուց հետո սկսեցին փողոցային պայքար, ամռան շոգին Հայրենիք փրկելը ժամանակավրեպ զբաղմունք էր և ընդդիմության լիդերները մեկնեցին արտերկիր հանգստի, ու հիմա հանկարծ աշնան սկզբին հիշեցին, որ Հայրենիքը անփրկել է մնացել։

Կալիֆոռնիայի ծովափերին ամառային  հանգիստը անցկացրած Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը, ևս ասպարեզ  է եկել՝ կոչ է անում մասնակցել ամսի 2-ի հանրահավաքին՝ հանուն Արցախի անկախության։ Հիմա տրամաբանական հարց՝ Արցախի անկախության, Հայրենիքի փրկության մասին մտածող Լևոն Քոչարյանը ու՞ր էր արդեն երեք ամիս է, լողափին հանգստացող Քոչարյանը չէ՞ր հիշում Հայրենիքի մասին։

Քոչարյանների ընտանիքը բացառիկ օրինակ է ծառայում հայրենասիրության՝  Հայաստանում միտինգ անել, ներքաղաքական կյանքը փորձել ապակայունացնել, Կալիֆոռնիայի ու Հունաստանի ափերին հանգստանալ, Ամերիկայի քաղաքացի սերունդներ ունենալ։ Այս շարքը բավական է պատկերացնելու համար այս ընտանիքի անդամների քաղաքական խոսքի անկեղծությունը։ Ըստ ամենայնի, Լևոն Քոչարյանը կրկին  ցանկանում է  ախրաննիկների ուղեկցությամբ երևանի փողոցներում զբոսնել և դա մատուցել որպես ազգափրկիչ գործունեություն։

1753