Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Sinquefield Cup-ի 7-րդ տուրում
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում:
ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատարները: Մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան էր: Պարտիայի 45-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները Ուեսլի Սոն և Հանս Նիմանն են: Նրանք ունեն 4-ական միավոր: Արոնյանը 3,5 միավորով 6-րդն է:
Sinquefield Cup-ին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն բաղկացած է 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլար:
10 Սեպտեմբեր, 2022 22:58
1583
Բնական шղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան
12 Օգոստոս, 2026 22:14
Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան
12 Օգոստոս, 2026 10:11
2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները․ Լևոն Ազիզյան
08 Օգոստոս, 2026 20:47
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
23 Հուլիս, 2026 20:39
Լևոն Արոնյանը գրավել է երկրորդ տեղը․ Ամերիկայի գավաթ
13 Մարտ, 2026 19:37
Արոնյանը հաղթել է Կարուանային և անցել եզրափակիչ
10 Մարտ, 2026 12:05