
Եվրոպայում գրանցվել է թռչնագրիպի բռնկման ռեկորդային ամենամեծ ծավալը։ Այս մասին հայտնում է Euronews-ը՝ հղում կատարելով Սննդի անվտանգության եվրոպական մարմնի (EFSA) տվյալներին։
Վիճակագրության համաձայն, անցյալ տարվա աշնանից վիրուսի պատճառով ավելի քան 47,7 միլիոն կենդանի է մորթվել եվրոպական տնտեսություններում: Ընդհանուր առմամբ, գրանցվել է թռչնագրիպի շուրջ 2500 բռնկում գյուղացիական տնտեսություններում և 3500-ից ավելի հիվանդությունների դեպք վայրի բնության մեջ։ Եվս 190 դեպք գրանցվել է այլ վայրերում պահվող թռչունների մոտ, օրինակ՝ կենդանաբանական այգիներում: Հիվանդության տարածման աշխարհագրությունն ընդգրկում է ողջ Եվրոպան՝ Պորտուգալիայից մինչև Նորվեգիայի Շվալբարդ կղզեխումբ։ Ընդհանուր առմամբ, դեպքեր են գրանցվել 37 երկրներում։
Թեև թռչնագրիպը նախկինում համարվում էր սեզոնային ամառային հիվանդություն, փորձագետները նշում են, որ այժմ դեպքերն ապացուցում են, որ վիրուսը կարող է տարածվել ամբողջ տարվա ընթացքում: Ընդ որում, թռչուններից մարդուն վարակի փոխանցման դեպքեր դեռ չեն արձանագրվել, թեև տեսականորեն նման վտանգ կա։