Երեւանը ձգտում է, որ Անդրկովկասում հաստատվի արդար խաղաղություն, բայց չի ընդունի Բաքվի կողմից գործադրվող ճնշումը։ Այս մասին հոկտեմբերի 28-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք, ցավոք, նշում ենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը տորպեդահարվում են Բաքվի կողմից ռազմական հռետորաբանությամբ և ռազմական գործողություններով»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ արդյունավետ բանակցությունների համար անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Նա հիշեցրել է նաև հոկտեմբերի 13-ին և 14-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերը՝ Ադրբեջանին մեղադրելով ագրեսիայի մեջ։ Բացի այդ, Սիմոնյանը մեղադրել է ադրբեջանցի զինծառայողներին հայ գերիներին խոշտանգելու և գնդակահարելու մեջ։

Նա հայտարարել է, որ հրադադարը պետք է հարգվի և բոլոր հայ գերիները պետք է ազատ արձակվեն։

1034