Թուրքիայում քիմիական գործարան է այրվում, լսվում են պայթյուններ․ տեսանյութ
Թուրքիայում քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ խմբերը։ Այդ ընթացքում հրդեհը պատել է ամբողջ շենքը։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։
Ականատեսները հայտնում են, որ Դենիզլի նահանգի Փամուկքալե թաղամասում գտնվող գործարանից սև ծուխ է բարձրանում: Բացի այդ, լսվել են մի քանի պայթյուններ։ Ենթադրություն կա, որ այրվում են քիմիական նյութեր։ Այնուամենայնիվ, վնասակար քիմիական նյութերի օդի նմուշների վերաբերյալ տվյալներ դեռևս չեն հաղորդվել:
Դեպքի վայր են մեկնել բազմաթիվ մարտական հաշվարկներ, որոնք ձեռնարկել են մեծածավալ մարման միջոցառումներ։
Ոստիկանությունը շրջափակել է գործարանի շրջակայքը և տեղի բնակիչներին զգուշացրել է չմոտենալ։
28 Նոյեմբեր, 2022 19:50
1001
Ռոմելու Լուկակուն կարիերան կշարունակի Թուրքիայում
12 Օգոստոս, 2026 20:28
Թուրքիան մեկնաբանել է քաղաքացիական նավերի վրա հարձակումները
04 Օգոստոս, 2026 14:28
Սպասում ենք Թուրքիայի հետ սահմանի՝ դիվանագիտական անձանց համար բացման պայմանավորվածության իրագործմանը․ Ռուբինյան (տեսանյութ)
02 Օգոստոս, 2026 12:36