Իրանը մեկ ամսվա ընթացքում կկարգավորի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտի գոտու (ԱԱԳ) ստեղծման շուրջ սահմանված ընթացակարգերը: Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքահորերի փոխնախարար, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը:

«Հաշվի առնելով, որ մեկ ամսվա ընթացքում կավարտվեն ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության շուրջ վերջնական համաձայնությունները՝ դա կարող Է դրական գործոն լինել, որը կազդի համատեղ համագործակցության վրա», - ասել Է նա Սանկտ Պետերբուրգում ընթացող «Ռուսաստանցի արդյունաբերող» միջազգային համաժողովում:

Փոխնախարարի խոսքով՝ Իրանը նաև շահագրգռված Է Եվրասիական տնտեսական միության հետ գործընկերության բնագավառում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցում և պատրաստ Է տրամադրել իր ծովային նավահանգիստների ենթակառուցվածքը համապատասխան նախագծերի իրականացման համար:

Նոյեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են մոտ ապագայում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել։

3703