Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսելով Հայաստանում արվող ներդրումների մասին՝ ասաց, որ 9 ամսվա տվյալներով ներդրումների ծավալն աճել է մոտավորապես 20 տոկոսով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումներն էապես են աճել՝ հասնելով շուրջ 700 մլն դոլարի:

«Հույս կա, որ տարվա արդյունքներով մենք կունենանք 1 մլրդի հասնող թիվ, որը ռեկորդային է: Շուտով կընդունվի ներդրումային քաղաքականության ռազմավարությունը, որը ծանրակշիռ փաստաթուղթ է, մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ, և մենք կարծում ենք, որ այդ փաստաթղթի կիրարկումը կապահովի ներդրումների բավականաչափ լավ հոսք: Օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով ամենակարևոր ուշադրությունը դարձնում ենք աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների՝ Հայաստան բերելուն: Այդ ընկերություններից յուրաքանչյուրի մուտքը Հայաստան գերարժեքավոր է: Շատ շուտով կունենանք լավ նորություն: Գործարք կա, որ շուտով կավարտվի և էլի ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը Հայաստանում ընկերություն ձեռք բերելու միջոցով կմտնի Հայաստան»,- հայտնեց նախարարը:

1487