Բելառուսի սահմանապահները որսացել են ուկրաինական անօդաչու թռչող սարք, որը հագեցած էր հետախուզության տեսախցիկով, հայտնում է Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Պինսկի սահմանապահները որսացել են ուկրաինական անօդաչու թռչող սարք: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 8-ին Ստոլինի շրջանի պետական ​​սահմանի մոտ: Բելառուսի սահմանապահները հայտնաբերել են անօդաչու թռչող սարք, որն ուկրաինական կողմից շարժվում էր դեպի բելառուսական տարածքի թիկունք: Էլեկտրոնային հրացանի միջոցով սահմանապահների ջոկատը կանխել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հետագա թռիչքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ կվադրոկոպտերը հագեցած է եղել ներկառուցված տեսախցիկով։ Հիշողության քարտի պարունակությունը հաստատում է, որ անօդաչու թռչող սարքը գործարկվել է Ուկրաինայի տարածքից և օգտագործվել Բելառուսի տարածքում սահմանների պաշտպանության տեխնիկական միջոցների հետախուզման և նկարահանման համար, հավելել են սահմանային կոմիտեն։

568