Վիկտոր Սողոմոնյանն այս տարվա մարտին կթողնի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Այս մասին նա ասել է NEWS.am-ի հետ հարցազրույցում։

Սողոմոնյանը նշել է, որ գրասենյակից հեռանում է առանց որևէ տարաձայնության, առավել ևս` կոնֆլիկտի, ու նշել է իր հեռանալու պատճառը։

«Մասնագիտական գործունեությունը հետզհետե գերակշիռ է դառնում իմ կյանքում։ Երբ գնահատեցի 2023 թվականի համար նախատեսված գիտական աշխատանքի ու ստեղծագործական նախագծերիս ծավալը, հասկացա, որ շուտով համատեղումը գործնական քաղաքականության հետ անհնար կլինի»,– նշել է Վիկտոր Սողոմոնյանը։

 

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտնել է նաև, որ անձնական գործերի բերումով գալիք տարվա մեծ մասը Հայաստանից դուրս է լինելու ու դա ևս, ըստ նրա, խոչընդոտ կհանդիսանար գործի համար։

Լրագրողի հարցին, թե ի՞նչ ստեղծագործական գործունեության մասին է խոսքը, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է, որ խոսքը բազմասերիանոց ֆիլմեր նկարահանման մասին է։

1535