Շաբաթ երեկոյան Իսրայելում տեղի ունեցած ընդդիմության բողոքի ակցիաներին, կազմակերպիչների գնահատմամբ, մասնակիցնել է 630 հազար մարդ: Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը:
Կազմակերպիչների գնահատականներով՝ միայն Թել Ավիվում ցույցին մասնակցել է 300 հազար մարդ։
Իր հերթին Crowd Solutions մասնավոր ընկերությունը, որի տվյալները ներկայացնում է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը, ամբողջ երկրում բողոքի ցույցերի մասնակիցների ընդհանուր թիվը գնահատել է 300 հազար մարդ: Այդ տվյալներով ՝ Թել Ավիվում հանրահավաքի է դուրս եկել 221 հազար մարդ։
Ցուցարարները դեմ են Բենիամին Նեթանյահուի կառավարության քաղաքականությանը և նրա առաջարկած դատական բարեփոխումների նախագծին: Ընդդիմությունը կարծում է, որ բարեփոխումը հղի է պետության ժողովրդավարական հիմքերի խաթարմամբ։ Վարչապետը պնդում է, որ այն երկրի քաղաքական համակարգը կդարձնի ավելի ժողովրդավարական: