Հնդկական Մադհյա Փրադեշ նահանգի Ինդոր քաղաքում, տաճարում սանդղավոր ջրհորի խուփի փլուզման պատճառով մահացել է 35 մարդ, տեղեկացրել է AFP-ն։

Գործակալության տվյալներով՝ եւս մեկ մարդ համարվում է անհետ կորած, ներկայում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը։

Մարտի 30-ին, կեսօրին մոտ, հավատացյալները հավաքվել էին Ինդորի հինդուիստական տաճարում, որպեսզի տոնեն լեգենդար Ռամա արքայի հայտնությունը, որը համարվում է Վիշնու աստծու ավատարներից մեկը։ Ջրհորի խուփը, որը մի քանի մետր լայնություն ունի, չի դիմացել մարդկանց նման քանակությանը եւ փլուզվել է՝ իր հետեւից տանելով մարդկանց։

Սանդղավոր ջրհորները Հնդկաստանում եւ Պակիստանում տարածված էին մինչեւ XIX դարը։ Այնուհետեւ դրանք փոխարինել են ժամանակակից ջրատար համակարգերով։

425