Չորեքշաբթի Ֆիլիպինների ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Աղբյուրի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Պունդագիտան քաղաքից 92 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է 2,1 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 70 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

605