Երեկ՝ ապրիլի 11–ին, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի 3 աշխատակիցներ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ձերբակալվածներն են՝ նշված հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցներ Ժորա Վանոյանը, Էդգար Սարգսյանն ու Հովհաննես Մկրտչյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ժ.Վանոյանը տարիներ առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված Արթուր Վանոյանի որդին է: Իսկ Է.Սարգսյանը հայտնի է «Արտաշատցի Էդո» մականվամբ:

703